Brussels Airlines-ը հունիսի 27-ից կվերսկսվի Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ, տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

«Մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես»,- ասվում է հայտարարության մեջ: