Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ յուրաքանչյուր մարզի 5-ական մլն դրամ գուրմար կհատկացվի բժշկի ցուցմամբ ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին սննդամթերք և հիգիենայի պարագաներ հատկացնելու համար։

Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ընդհանուր 50 մլն դրամ. նշված գումարով կապահովվի նաև պարագաների տեղափոխումը, պահեստավորումը և բաշխումը։