Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ անդրադառնալով սպասարկման ոլորտի աշխատակիցներին ասել է, որ մտածում են այդ խմբի մարդկանց աջակցելու մասին:

«Պետք է հասկանանք՝ այդ խնդիրը որտեղից է գալիս: Այո՛, չձևակերպված աշխատանքը խնդիր է, բոլոր այն դեպքերում երբ անձին ուզում ենք նույնականացնել ու աջակցություն ցուցաբերել, խնդրի ենք բախվում»:

Խոսելով վերը նշված շահառուների մասին՝ Գրիգորյանն ասել է.

«Մտածում ենք այն մասին, որ նաև այդ խումբը ծածկվի կամ առանձին միջոցառմամբ կամ եղածի լրացմամբ, բայց էս պահին կոնկրետ լուծում կդժվարանամ ասել, որովհետև խնդիրը բարդ է։ Կարծում եմ՝ լուծումներ կգտնենք»: