ԵՊԲՀ ռեկտորը խնդրել է անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի օրդինատորներին միանալ բուժաշխատողներին
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին: Խնդրել է նրանց միանալ բուժաշխատողներին՝ COVID-19-ի նման չարիքին հաղթելու պահը մոտեցնելու համար:
Ռեկտորը վստահ է, որ մշտապես պայքարող ու մշտապես հաղթող բուժաշխատողներն այս անգամ էլ են հաղթելու ու մենք իրացնելու ենք մեր իրավունքը՝ առողջ ու խաղաղ ապրելու: Մենք լինելու ենք առողջ ու ապրելու ենք համաճարակը հաղթահարած, խաղաղ երկրում»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում