Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները:

Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60 51 77 77, +374 11 74 77 77 հեռախոսահամարներով։

Լիոն-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող և Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները։

Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում՝ +33753380239, Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ +33643964105, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33666763191 կամ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33760323678 հեռախոսահամարներով: