Նախնական տվյալով՝ SCAT ավիաընկերության՝ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան կոմերցիոն հիմունքով չարթերային չվերթը կարող է կայանալ հունիսի 2-ի կեսօրին։ Այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը։

«Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում են նախապես հայտնել իրենց ինքնամեկուսացման հասցեները՝ տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

Դեսպանությունից հայտնում են, որ չվերթի նախնական տվյալների փոփոխման դեպքում իրենք պատասխանատվություն չեն կրում։