Հայաստանում գազի միջին սակագինը $255-ից կարող է հասցվել $266-ի՝ չթանկացնելով բնակիչ բաժանորդների գազը։ Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից։

Գազպրոմ-Արմենիան առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների հիմնական խմբի համար գազի 139000 դրամ՝ 1000 խ/մ դիմաց սակագինը, սակայն թանկացնել այն մոտ 30%-ով սոցիալապես անապահովների համար՝ 100,000 դրամից 136,000 դրամի հասցնելով մինչև 600 խմ սպառումը։ ՀԾԿՀ-ն առաջարկել է չգնալ փոփոխությունների՝ թողնելով անփոփոխ բնակչության համար սակագները։

Սակայն զուգահեռաբար, ըստ առաջարկի, գազը կթանկանա ջերմոցների, պահածո, խմիչք, կաթնամթերք արտադրողների համար։ Ընկերության առաջարկած $283-ի փոխարեն առաջարկվում է $224 սակագին՝ ներկայիս 212-ի փոխարեն։

ՀԾԿՀ-ն առաջարկել է նաև տարբերակում մտցնել ՋԷԿ-երին վաճառվող գազի վաճառքի հարցում և վաճառել 1000 խմ դիմավ 139 հազար դրամով (մոտ $288) մինչև 10 հազար խմ ծավալը։ Դրանից ավելի ծավալը պիտի վաճառվի մոտ $256։ Նույնն առաջարկվում է նաև 10 հազար խմ-ից ավելի սպառող բաժանորդների համար։ Այսօր նրանք վճարում են $242։