Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակը հրդեհից հետո բացվել է այլցելուների համար
Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոտր Դամ) առջևի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ բացվել է այցելուների, զբոսաշրջիկների համար։
«Սա վերածնունդ է։ Նոտր Դամը Փարիզի հոգին է»,- ասել է քաղաքապետ Ան Իդալգոն։
Բացումից անմիջապես հետո հրապարակը լցվել է մարդկանցով։
«Հենց Նոտր Դամն է մեր խորհրդանիշը, ոչ թե Էյֆելյան աշտարակը։ Ուզում էինք տեսնել, թե ինչ է փոխվել»,- ասել է այցելուներից մեկը, գրում է Վեդոմոստի»-ն։
Շենքի ճակատային մասն ու կամարները փակ են, քանի որ բանվորները դեռ չեն ավարտել վերականգնման աշխատանքները։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում