2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան:

ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Հունիսի 1-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվել՝ 2979 նոր դեպք է հաստատվել։ Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։