ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

Ազգային Ժողովն այսօր 113 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող իմ օրենքի նախագիծը:

Նախագծով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք նախկինում բիզնեսի վարման համար էական խոչընդոտ էին, մասնավորապես.

1. առցանց առևտրով կամ ապրանքների առաքմամաբ զբաղվող կազմակերպությունները այլևս ստիպված չեն լինի խախտել ՀԴՄ կտրոնի տրամադրման կանոնը, քանի որ կարող են մինչև առաքումը սկսելը ունենալ տպված կամ գեներացված էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Օրենքի կիրառման ապահովման նպատակով ՊԵԿ-ը ստեղծել է հատուկ ծրագիր:

2. Նախագծով առաջարկվել են նոր հասկացություններ, ինպիսիք են էլեկտրոնային ՀԴՄ և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն, որոնք գալիս են փոխարինելու ավանդական ՀԴՄ սարքին և ՀԴՄ կտրոնին: Հուսով եմ առաջիկայնում դրանց կիրառման շրջանակը էականորեն կավելանա՝ ընդգրկելով նաև ոչ առցանց առևտուրը:

3. Նախագծով կարգավորվում է այն օրենսդրական բացը, որը առկա էր ծրջիկ առևտրի կազմակերպման ժամանակ ՀԴՄ սարքերի կիրառման կանոների հետ: Այստեղ ևս հստակ կարգավորումներ ենբ տրվել և մեր տնտեսվարող սուբյեկտները կարող են առանբց խոչընդոտների իրենց տնտեսական գործունեությունը ծավալել՝ ելնելով հարկային օրենսդրության հիմնադրույթներից:

Նախագահի կողմից ստորագրվելուց 10 օր հետո օրենքը կմտնի ուժի մեջ: