ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է անվանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվող անկարգությունները։ Նա սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները։ Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տան առջև իր ելույթում։

«Եթե այս կամ այն քաղաքը, կամ նահանգը խուսափում է անհրաժեշտ միջոցներ կիրառել պաշտպանելու համար իր բնակիչներին, ապա ես կօգտագործեմ Զինված ուժերը և արագ կլուծեմ խնդիրը նրանց փոխարեն»,- ասել է Թրամփը:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` ԱՄՆ նախագահն ավելի վաղ հորդորել էր նահանգապետերին ավելի կոշտ գործել ցուցարարների դեմ և ուժ կիրառել անկարգությունները զսպելու համար։