Հունիսի 2-ին հայկական արտադրության 350 թեստ հանձնվելու է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Այս մասին հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ում մեկնարկել է ավելի վաղ ներկրված 100,000 ռեագենտների թեստերի արտադրությունը։

«Հայկական արտադրության 350 թեստ կտրամադրենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին՝ քաղաքացիներին թեստավորելու համար։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական 3000-5000 թեստ կարող է արտադրել, որը հնարավորություն կտա բավարարել մեր ներքին պահանջարկը»,- ասել է փոխվարչապետը։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։