Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մասնավորապես, գումարը փոխանցվել է Երևանում բնակվող սոցիալապես անապահով՝ նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 468 անչափահաս երեխայի կարիքները հոգալու համար: