Ֆրանսիան չեղարկում է սահմանափակումների մի մասը
Ֆրանսիայում չեղարկվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների մի մասը։ Հունիսի 2-ից բոլոր քաղաքացիները կարող են ճամփորդել երկրի տարածքում։
Մինչ այդ թույլատրվում էր ուղևորություններ կատարել միայն բնակության վայրից 100 կմ շառավիղով: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Հունիսի 2-ից բացվում են նաև ռեստորանները, բարերն ու սրճարանները։ Փարիզում և արվարձաններում կբացվեն զբոսայգիները։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում