Անհայտ անձինք գողանում են մեքենաների պետհամարանիշները և վերադարձնելու դիմաց գումար պահանջում
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը զգուշացնում է.
«ԶԳՈւՇԱՑԵ՛Ք,
Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգամ գողանում են մեքենայի պետհամարանիշները։
Հարգելի՛ քաղաքացիներ, նման խնդրի առաջ կանգնելիս անհապաղ դիմեք ոստիկանություն։ Հիշեցնենք, որ զույգ պետհամարանիշները գողանալու դեպքում ճանապարհային ոստիկանությունը նույն պետհամարանիշը չի վերականգնում։
Հ.Գ. նկարը Երևանում գողության իրական դեպքից է»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում