Հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրոպա։ Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովից։

Ավիաընկերություններին առաջարկվել է օգտվել անձնակազմ և ինքնաթիռ վարձակալելու և միայն այդ տարբերակով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից (wet-leased)։ Ինքնաթիռներն ու օդաչուները թռիչքներ իրականացնելու հնարավորություն չեն ունենա։

Որոշումը կայացվել է Եվրահանձնաժողովի՝ հունիսի 2-ին հրապարակած «սև ցուցակի» (EU Air Safety List) հիման վրա, որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց ինքնաթիռները կամ չունեն իրավունք մտնելու ԵՄ օդային տարածք, կամ դրանց վերաբերյալ գործում են կոնկրետ սահմանափակումներ։ Համաձայն հրապարակված ցանկի՝ հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվում է ԵՄ թռիչքներ իրականացնել, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային անվտանգային չափորոշիչներին։

Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia ավիաընկերությունները և Skyball-ը։