Երվանդ Քոչարի թանգարանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել են «Սասունցի Դավթի» արձանի խորհրդանիշերը», որը ներկայացնում ենք ստորև՝

«1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը:

2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը, համբերության թասն է:

3. Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այս կերպ Քոչարն անդրադարձել է նաև էպոսի ծագումնաբանությանը:

4. Ինչպես կարելի էր սանձել խոսող ձիուն, չ՞է որ ձին Դավթի ընկերն էր ու խորհրդատուն:

5. Դավթի շալվարը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում:

6. Ձիու պոչն անբնական մեծ է ու հզոր, քանի որ այն օգնում էր Դավթին կռվի ժամանակ, սպանում թշնամուն և ավլում հայկական հողը ոսոխի շնչից։