Հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Դա պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով։

Նշվում է, որ այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։