«Մեյմանդարի» շուկան փակ է, մոտ 30 մարդ բերման է ենթարկվել, կան ձերբակալվածներ։

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել։

«Երեկվա դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ, մոտ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Քրեական գործ է հարուցվել և պատասխան տվողներ կլինեն», - ասել է նա։