ՀՀ-ում հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են, հնարավոր է՝ տեղի խնդիր առաջանա, բայց այս պահին փորձ է արվում ծավալումներով այդ հարցը փակել։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մայիսի 22-ից վարակված մարդիկ մտել են համակարգ՝ տնային բուժման տակ, դեռ 14 օրը չի լրացել, եթե հաշվում ենք մայիսի 22-ից մինչ օրս։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն այդ ընթացքին, 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, նրանք դառնում են առողջացած», - ասել է նա։