ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի։ Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ»,- գրել է նա։

Ջանոյանը հայտնել է, որ Ոստիկանությունը հորդորում է անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառություներ չեն իրականացվելու։

Հունիսի 3-ին հայտարարվել էր, որ մինչև հունիսի 15-ը ոստիկանությունը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված։