Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել և բուժման համար չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս։ Ինչպես բոլոր վիրուսային հիվանդությունների, այս դեպքում ևս, կանխարգելել հնարավոր է միայն պատվաստումով։

Նա հայտնել է, որ որոշ պացիենտներ միջազգային մամուլի հրապարակումներում կարդում են ինչ-որ դեղերի մասին, գնում և խմում դրանք, ինչը ճիշտ չէ։ Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին։