Իրավապաշտպան Արտակ Գալստյանը «Նոյան տապան»-ի եթերում հայտնել է․

«Ոստիկանությունում ստեղծված մոնիթորինգի խումբը, վարչապետի բոլոր կոչերը բուն իմաստով ոչ մի արդյունք չեն տալու, խստացումներ են պետք: Ընդ որում` այստեղ սպեցնազն էլ չի օգնելու»:

Նրա խոսքով` ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեղմելու համար պետք է ՀՀ Քրեական օրենսգրքում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարել.

«Պետք է ամրագրվի, որ արտակարգ դրության ժամանակ պարետի որոշումները չկատարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն, դիցուկ` 1-3 տարի»,- ասել է Գալստյանը` հավելելով, որ տուգանքը արդյունավետ գործիք չէ, որն այժմ կիրառվում է: