Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին տեղեկացրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Անդրադառնալով ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելու հարցին՝ Ղուկասյանն ասել է.

«Արտադրամասում, քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, այսպես թե այնպես պետք է 14 օր ինքնամեկուսանան։ Հետևաբար, «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»:

Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաև այն համայնքներում, որտեղ մինչև օրս վարակակիրներ չկային: