Ավելի քան 9000 կազմակերպություն ապրիլին չվարձատրվող հարկադիր պարապուրդի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ ավելի քան 31 հազար մարդու։

Այսպիսի տվյալներ են արտացոլված ԱՎԾ՝ հունվար-ապրիլին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ տեղեկագրում։

Դրանք հիմնականում մինչև 80,000 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ են։

Ապրիլին երկրում գրանցված էր մոտ 547,000 աշխատող՝ մարտի մոտ 621,000-ի դիմաց։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Հետք»-ը։

Այսպիսով՝ գրանցված աշխատողների թիվը նվազել է 31 հազարով։