Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել է, որ մարզում կորոնավիրուսով վարակված 251 մարդուց 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են։

Նա հայտնել է, որ նման թիվ ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:

«Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով»,- գրել է նա՝ հորդորելով հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։