«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված․

- հունիսի 8-ին ժամը 9։00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի՝ Մաշտոցի, Բաբաջանյան, Մաթևոսյան, Երկաթուղայինների, Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Երկրապահների, Համբարձումյան, Ազատամարտիկների, Խաչատրյան 1-7, Ախպրակի 1, 2, 3 փողոցների, Ֆ. Թևոսյան փողոցի 1-45, 64, 82, 86, 105, 119, 144, 231 համարների, Ֆ. Թևոսյան փողոցի 8-րդ փակուղու 3 և 10-րդ փակուղու 1 համարների, «Արզնի 1» հանգստյան գոտու, Թիվ 1 դպրոցի ջրամատակարարումը:

- հունիսի 8-ին ժամը 12։00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի՝ բացի Սյունիք թաղամասից և Գործարանային փողոցից, Քաջարան քաղաքի Բարիկավան, Դավիթ-Բեկ, Համլետավան և Անդոկավան թաղամասերի ջրամատակարարումը:

- հունիսի 8-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Արագյուղ, Սարալանջ գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: