Վիրահայերի նախաձեռնությամբ դրամահավաք է սկսվել` ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Aliq.g-ն։

«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով դիմակներ և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով այլ անհրաժեշտ պարագաներ են գնվելու և ուղարկվելու ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին։

Նախաձեռնության հեղինակները կոչ են անում GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) հնարավորության սահմաններում գումար փոխանցել` թեկուզ մեկ դիմակի արժեքով։