Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սպիտակի բժշկական կենտրոնը կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, կրեք դիմակ, փրկեք կյանքեր»: