Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Այս տեղեկությունը հայտնել են նախագահականից, փոխանցում է Factor.am-ը։

Նշվում է նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության հրամանագրերը։

Հունիսի 7-ին Արտակ Դավթյանի որդու հարսանիքն էր՝ արտակարգ դրության պայմաններում, որն էլ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, որպես պաշտոնանկության հիմնական պատճառ է նշվում։

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին դեռ մի քանի շաբաթ առաջ էին լուրեր շրջանառվում։