«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 10-ին` ժամը 09.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: