Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից` կապված Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբ տեխափոխվելու հետ` որպես գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում են ակումբից։

«Ալեքսանդր Տարխանովը պատմության մեջ մտավ` որպես «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Տարխանովին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում»,- նշված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հաղորդագրության մեջ։