Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ-ին ախտահանիչ 5 խցիկ կնվիրի՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։ Այս գրում է Sputnik Georgia-ն։

«Մենք պատրաստ ենք 5 խցիկ ուղարկել հարևան երկիր առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում։ Ախտահանիչ խցիկները կարելի է դնել հասարակական վայրերում, օրինակ, Վրաստանում այդպիսի խցիկներից մեկն ավտոկայանում է տեղադրված։ Հայաստանում էլ ըստ ցանկության կարող են տեղադրել՝ հիվանդանոցներում, օրինակ, պալատներում՝ ներքին վարակումից խուսափելու համար։ Խցիկներն ամենաուշը պատրաստ կլինեն մեկ շաբաթից, մնացածը կախված է ժամանակից և պետական ընթացակարգերից»,- ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն։

Վրացական ախտահանիչ խցիկների արտադրությունը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ՝ Kaya և Edison Tech Solutions ընկերության կողմից, կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու նպատակով։