Գյումրու երկու խոշոր կարի արտադրամասում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել: Այդ մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այս մասին գրում է shantnews.am-ը։

«Երկու ընկերությունում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ Թեստավորումից հետո և «Լենտեքսում», և «Սվետտեքսում» կան հաստատված դրական դեպքեր, յուրաքանչյուրում այս պահին վարակակիրները 20-ից ավելին են»,- ասել է նա։

Մարզպետի փոխանցմամբ` ընկերություններում աշխատանքները դադարեցված են։ «Սվետտեքսում» տնօրինությունը որոշում է կայացել երկու շաբաթ չաշխատել, իսկ «Լենտեքսում» դեռ քննարկումներ են ընթանում։

Բոլոր աշխատակիցներին հստակ ինքնամեկուսացման ցուցում է տրված։ Կոնտակտավորների շրջանակն է ճշտվում, իսկ ընտանիքների անդամները գտնվում են պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների անմիջական հսկողության տակ։