ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում համակարգում կորոնավիրուս հաստատվել է 35 հոգու մոտ, 20-ն արդեն բուժվել ու աշխատանքի են վերադարձել, 15 հոգի դեռ բուժվում է, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներից 82 մեկուսացված են։ Ցոլակյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների կողմից կորոնավիորւսի հետ կապված 2264 արձագանք է սպասարկվել, 264 քաղաքացու համապատասխան տեղեկություն է տրվել։

«983-ին տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 973-ին՝ հոգեբանական աջակցություն»,-ասել է նախարարը՝ հայտնելով, որ քաղաքացիներն ԱԻՆ զանգելով հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև տեսակապով։

Նախարարը նշել է, որ ԱԻՆ-ը ներգրավված է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներում ու հավելել, որ քաղաքացիները ցանկացած դեպքում իրենց՝ 911 հեռախոսահամարով։