Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կրթական նոր ծրագրի մասին և հրավիրել երիտասարդներին անվճար կրթություն ստանալու ՏՏ ոլորտում․

«Սիրելի' հայրենակիցներ,

Շատ կարևոր ծրագիր ենք մեկնարկել, խնդրում եմ տարածել տեղեկատվությունը։

Ծրագրավորումը վաղվա այբբենարանն է, բաց չթողնե՛ք անվճար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացին մասնակցելու հնարավարությունը:

Ծրագիրը՝

- 18+ տարիքի և խոցելի ոլորտներում հայտնված բոլոր մասնագետների և ուսանողների համար է,

- Կրթություն են ստանալու 2000 մասնակիցներ, ընդհանուր առնվազն 64.000 դասաժամով,

- Մասնակցել կարող են Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության բոլոր քաղաքացիները։

Հայտերն ընդունվում են edu2020.am կայքէջում»: