ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ բնակիչներին կոչ է արել թոշակ ստանալու համար չգնալ բանկի մասնաճյուղ, իսկ կոմունալները վճարել վճարային տերմինալներով․

«Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի: Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաև բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են օրինակ սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով»: