Ավիացիոն ոլորտի կառավարիչ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել է․

«Օդանավի տոմսը չի կարող վաճառվել ինքնարժեքից ցածր

Էս նշանակում է, որ երկրները սկսում են վերջ տալ լոուքոստ աչքակապությանը:

Այո, լոուքոստ տեղափոխումների գաղափարի հիմքում դրված է էժան գներով ուղևորին հրապուրելը:

Մեծ հաշվով` ուղևորին չպիտի էլ հետաքրքրի, թե ոնց է այդ գինը ստացվել էժան: Նա բավարարվում է իր գրպանից պակասող գումարի քիչ լինելով:

Եվ չպիտի մտածի, թե ով է վճարում տարբերությունը, և ինչ ճանապարհներով վճարողն իրենից հետ կստանա այդ գումարը:

COVID-19 կարգավորում է աշխարհը:

Իրենց տնտեսություններով շահագրգիռ պետությունները սկսել են ավիացիայի պաշտպանությունը:

Ավելացնում են տուրքերը, պահանջում նրանց կիրառումը բոլորի նկատմամբ առանց բացառությունների, արգելում ինքնարժեքից ցածր տոմսերի վաճառքը, անկախ սուբսիդավորման աղբյուրից...

Համոզված եմ, որ կկիրառվեն մի շարք ավելի խիստ մեթոդներ: Շատ արագ կավելանա Ավստրիային սատարող երկրների ցանկը:

Կմիանա՞ արդյոք Հայաստանը իր տնտեսության և ինքնիշխանության ռազմավարական ոլորտը պաշտպանող երկրների շարքին, թե՞ Wizz կամ Ryan կհրավիրի Հայաստանից աշխատի որպես իր բազա միգուցե ի վերջո որպես հիմնական ավիափոխադրող կհրավիրի ԵԱՏՄ «գլխավոր գործընկերո՞ջը»...

Ամեն պարագայում` Հայկական ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց դատավճռին»։