Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սեպտեմբերին կսկսվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը։

- ՍԴ խնդիրը հնարավոր կլինի լուծել Խորհրդարանում. մեկ-երկու շաբաթների ընթացքում կստանանք խնդրի լուծման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

- Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո բերել եմ բոլոր այն հնարավորությունները, որ վեթինգը հնարավոր դառնա․ ընդունվել է Դատական օրենսգիրքը, որն ամենաարագ ճանապարհն է այդ հարցում որևէ գործողություն սկսելու համար: Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել ենք նաև, որ ծավալուն վեթինգի համար անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, որի ուղղությամբ սկսվել և շարունակվում են աշխատանքները»։