ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում անդրադառնալով քաղավիացիայի ոլորտի մասին հարցին, հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը սեփական ավիացիա ունենա։

«Մեր նպատակն է ունենալ նախ տեղական փոխադրող, խոսքը ՀՀ տեղական ավիացիային է վերաբերվում։ Ես դրա ջատագովն եմ և հետագայում ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիան», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա ասել է, որ արձանագրվածները մեկ օրում չեն առաջացել և ամենևին 2019-ի արդյունքը չեն։

«Այս մասով մտահագություն կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք մենք», - ասել է նախարարը։