«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկվել դիմակը չկրելու պատճառով։

Այդ մասին «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնել է նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, գրում է Պանորամա-ն։

«Ինձ ընդմիջման ժամանակ զեկուցեցին, որ այս ժամանակահատվածում Պավլիկ Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալուց և հարակից այգում գտնվելու ժամանակ դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Չկատարելով վերջինների պահանջները՝ բերման է ենթարկել Ոստիկանության բաժին։ Ինձ բանավոր ընդամենն այսքանն են զեկուցել, մանրամասներից տեղյակ չեմ»,- հայտնել է դատավորը։

Դատական նիստը հետաձգվել է գործով ամբաստանյալի բացակայության պատճառով։