Լիտվան բժիշկների և փորձագետների կգործուղի Հայաստան։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ Լիտվան կշարունակի աջակցել հայ բարեկամներին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բուժանձնակազմ և փորձագետներ գործուղել Հայաստան` Covid-19-ի դեմ պայքարում օգնելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։