ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը գտնվում են ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորսյանը։

Նա նշել է, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են, այդպիսի բուժման կարիք ունեցողների համար։

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՀՀ-ում հոսպիտալացման կարիք ունեցող 32 պացիենտ կա, որոնցից ընդամենը 4-ն են տանը։ Մյուս 28-ն այլ հիվանդանոցում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ և հիվանդանոցներ։

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է, սակայն կառավարելի վիճակն անհրաժեշտ է պահել։