Հոլիվուդում կինոարտադրությունը և հեռուստահաղորդումների նկարահանումները կվերսկսվեն հունիսի 12-ից։ Այդ մասին հայտարարել են Լոս Անջելեսի իշխանությունները։

Կինոթատրոնները, սակայն, փակ կմնան կորոնավիրուսի համավարակի պատճառով, թեև թանգարանները, հյուրանոցներն ու մարզասրահները կսկսեն գործել։ Իշխանությունները չեն պարզաբանել այդպիսի որոշման պատճառները։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ Reuters-ին հղումով։

Մինչդեռ Կալիֆոռնիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ կինոթատրոնները կբացվեն այցելուների 25% սահմանփակմամբ և այլ սանիտարական պահանջների պահպանմամբ։