Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում։

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:

Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Շահումյանի շրջանի համայնքները վարակի տարածման օջախներ չեն և այլևս վտանգ չեն ներկայացնում: