Ադրբեջանը հայաստանցի մոտ 3500 Covid-19-ով հիվանդի/կոնտակտավորի տվյալներ է հանրայնացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինել։

․․․Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերն ասում է՝ որ էլփոստ է կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի», - ասվում է գրառման մեջ։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական, որ դրանք իրական տվյալներ են, այլ ոչ հորինած, նա նշել է, որ «երևի թե, իրական են, նման են իրականին, բայց մինչեւ չստուգվի, պարզ չի լինի»։