Դիմակները կարող են մինչև 40% դանդաղեցնել վարակի տարածումը։ Այդ եզրակացության են եկել գերմանացի գիտանկանները, որոնք հետազոտություն են անցկացրել։

Գերմանիայի Յեն քաղաքում, որն առաջիններից էր դիմակի կրումը պարտադիր դարձրել, 20 օրում հիվանդությունների քանակը նվազել էր 25%, իսկ հետո գրեթե զրոյացնել։ Այս մասին գրում է Forbes-ը։

Գերմանիայի այլ քաղաքներում դիմակ կրելն ավելի ուշ պարտադիր դարձավ և այնտեղ վարակը շարունակում էր տարածվել, ասվում է փաստաթղթում։

Ընդհանուր առմամբ, գիտնականները տվյալներ են հավաքել Գերմանիայի 401 տարածաշրջանից։

«Մենք իրոք հավաստի և համոզիչ վիճակագրական հաստատում ենք ստանում, որ դիմակ կրելը Յենում էապես նվազեցրել է վարակների թիվը․․․ 60-ից բարձր տարիքային խմբում հիվանդացության անկումն էլ ավելի զգալի է՝ ավելի քան 50%», - գրել են հեղինակները։