Կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի: Սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է»,- ասվում է գրառման մեջ։