Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտեմ, այս պահին քչերին կհետաքրքրի, բայց ասեմ, որ Ադրբեջանում սկիզբ են առել և շղթայական տարածվում են ոռոգման և խմելու ջրի համար բողոքի ակցիաները երկրի ողջ տարածքում։ Այս պահին մի շարք համայնքներում բնակիչները փակել են ճանապարհները, քանի որ զրկված են ոռոգման և խմելու ջրից։

Ասում եմ՝ մի հատ լավություն չանենք էս մարդկանց, Մինգիչաուրի ջրամբարը բացենք իրենց համար»: