Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու և ճգնաժամից նվազագույն վնասով դուրս գալու մասին։ Այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Իլյաս ալ Ֆահֆահը ու կոչ արել համաքաղաքացիներին հպարտանալ դրանով։

Նա հիշեցրել է, որ հունիսի 27-ից Թունիսը բացելու է սահմանները։ Մուտքը կթույլատրվի միայն կորոնավիրուսի բացասական թեստով զբոսաշրջիկներին։ Ժամանողները կջերմաչափվեն և առողջության մասին հարցաթերթիկ կլրացնեն։ Այս մասին գրում է Interfax-ը։

Ըստ նոր կանոնների՝ զբոսաշրջիկների հետ կթույլատրվի աշխատել միայն այն ավտոբուսներին ու հյուրանոցներին, որոնք պահպանում են Ready & Safe սանիտարական անվտանգության վերաբերյալ արձանագրությունը:

Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 1096 դեպք, 49 մարդ մահացել է, 998-ը՝ ապաքինվել։